01/12/2015 19:53
Վ. Կարապետյան. Մեր միասնականությանը ոչինչ չի խանգարում, քանի որ այստեղ են հավաքվել հարյուրավոր մարդիկ
Ազատության հրապարակում այսօր ՀԱԿ-ը ներկայացրեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նա անդրադարձավ այն թեզին, թե ոչ-ի ճամբարը պառակտված է, համոզմունք հայտնեց, որ այդ ամենը հատուկ նպատակով է արվում:
Վերջինիս ընդգծեց, որ այդպիսի խոսակցություններից կարելի է միայն եզրակացնել, որ ոչ-ի շարժումը դարձել է բազմազան և տարածվել է ամենուր:
«Հիմա ողջ հայ ժողովուրդն է «ոչ» ասելու այս իշխանություններին: Մեր միասնականությանը և այս ռեժիմին ոչ ասելուն ոչ մի բան չի խանգարում, քանի որ այստեղ են հավաքվել հարյուրավոր մարդիկ»,- հայտարարեց նա:
Վ. Կարապետյանը նշեց, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն բազմիցս ահազանգել են ընտրական խախտումների մասին և պատրաստ են դրանք անգամ ապացուցել:
«Հանրապետականից այլ բան չէինք էլ ակնկալում, բոլորս էլ գիտեինք, թե ինչպես են իրենց դրսևորելու, բայց ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ինչու չեն արձագանքում նման հարցերին»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ եթե նրանք իրավամբ ընդդիմադիր են և ամեն ինչ անելու են, որպեսզի հանրաքվեն օրինական լինի, ուրեմն պարտավոր են նաև արձագանքել այդ խախտումներին: