01/12/2015 16:59
Հրապարակում տեղադրվում է 32 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառը
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ ամբողջացվում են մետաղյա կոնստրուկցիաները, որից հետո դրանց վրա կամրացվեն հանրապետության տարբեր մարզերում սանիտարական էտման արդյունքում հատված եղևնիների ճյուղեր:
Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով: