01/12/2015 18:57
Րաֆֆի Հովհաննիսյանը «հուպ տվեց». Կորչի Հանրապետական կուսակցությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել էին, Ազատության հրապարակում այսօր հանրահավաք է: Քիչ առաջ ելույթով հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մինչ նրա ելույթը ամբոխի միջից աղաղակեցին. «Րաֆֆի ջան, հուպ տուր»:
Իր ելույթում Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի դերը, հույսը, հայրենիքը մեկն է ու ամբողջական, իսկ պայքար լինելու է հաղթանակը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ապագան այսօր որոշվելու է այստեղ՝ Ազատության հրապարակում, հայ ժողովրդի միջոցով: «Այդ հաղթանակը պետք է տոնենք նաև այս հրապարակից բռնի ուժով հեռու պահված քաղաքացիների միջոցով, ովքեր անպայման մեկ ժամից կամ 5-10 ժամից միանալու են մեզ: Այսօր Նոր Հայաստանը երկունքի մեջ է և այստեղ ձևավորվելու մեկ միասնական հրապարակ»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
Նրա գնահատմամբ՝ իշխող Հանրապետական կուսակցությունն ապրում է իր վերջին օրերը:
Ամփոփելով՝ «Ժառանգության» առաջնորդը ասաց, որ այն ջղաձգումները, որոնք ի ցույց են դնում իշխանությունները, ոստիկանները, այս կամ այն պաշտոնյաները, գյուղապետերը, ժողովրդին չհարգող «տղերքը» և այն մարդիիկ, ովքեր պատերազմ են հայտարարել սեփական երկրին ու քաղաքացիերին, պատասխան են տալու:
«Մենք թույլ չենք տալու, որ այս կեղծ հանրաքվեով ամրագրեն իրենց կուսակցապետությունը: Թող կորչի Հանրապետական կուսակցությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց նա: