01/12/2015 11:45
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 14 վթար. 2 մարդ մահացել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 10-ը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Բացահայտվել է խարդախության՝ 10, գողության` 7, անձի առևանգման՝ 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի՝ 2, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: