02/12/2015 09:23
Հայաստանի քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան մեր ԱԺ միջին մակարդակը. «Առավոտ»
«Առավոի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Հայաստանի քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան մեր Ազգային ժողովի միջին մակարդակը: Մեր երկրում ապրում են տարբեր ոլորտի, այդ թվում նաև իրավագիտության և տնտեսագիտության փայլուն մասնագետներ, որոնց ներուժը հնարավոր է օգտագործել օրենսդիր աշխատանքում: Կուսակցությունները, որոնք հավակնում են տեղ ունենալ խորհրդարանում, ունեն շատ մեծ հնարավորություններօգտվելու այդ ռեսուրսից: Պարտադիր չէ՝մարդիկ պատգամավոր դառնան զոռբայությամբ, բռնությամբ կամ փողով:
Բայց, եթե, այնուամենայնիվ, որևէ մեկը հայտնվել է խորհրդարանում և իրեն պահում է «պատգամավորին ոչ հարիր ձևով», ապա մի քանի նախազգուշացումից հետո նա պետք է զրկվի մանդատից: Երեկ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հենց այդպիսի որոշում էր ընդունել՝ իյ հայհոյախառն լեզվով հայտնի Առաքել Մովսիսյանի (Շմայսի) մասին: Բայց նման արձանագրումից Շմայսին ոչ տաք է, ոչ պաղ: Նա, վստահաբար, կշարունակի իրեն պահել Ազգային ժողովում այնպես, ինչպես պահում է քյաբաբնոցներում: Քանի հասարակական կարծիքը Հայաստանում ոչ մի «կազմակերպչական ձև» չի ստանում, նման «թեթև» անդրադարձները ոչ մի օգուտ չի բերելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: