02/12/2015 09:16
Ոստիկանության նախկին պաշտոնյան չընդունեց միասին սելֆի անելու ՀԺ-ի հրավերը
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը այդպես էլ չընդունեց «Հայկական ժամանակի» խմբագրությունում միասին սելֆի անելու հրավերը: «Հայկական ժամանակը» մնաց Երևանի նախկին փոխոստիկանապետին սպասելով:
«Նոյեմբերի 21-ին մենք գրել էինք, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել և արտագաղթել է ԱՄՆ: Նույն օրը, սակայն, shamshyan.com-ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում էր. «Ես չունեմ լքելու, և սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ և միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»: Մենք պնդել էինք, որ Մեհրաբյանը գրին քարտով արտագաղթել է ԱՄՆ, հակառակ պարագայում, նրան հրավիրել էինք խմբագրություն՝ «սելֆի» անելու կամ էլ առաջիկա օրերին, ասենք Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքի մի նոր տեսանյութ հրապարակելու: Բայց ոչ տեսանյութ հրապարակվեց, ոչ էլ նա եկավ խմբագրություն»,- հավելել է թերթը: