02/12/2015 09:43
Մանկավարժականից հերքում են քաղաքական հայացքների համար դասախոս ծեծելու լուրը
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Ժամանակի» հետ զրույցում հերքել է, որ համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանին բուհի տարածքում, ըստ լուրերի, ՀՀԿ-ական «այո»-ականները ծեծի են ենթարկել սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու համար:
«Միջադեպը բացարձակ կապ չունի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ, ինչպես նաև մանկավարժական համալսարանի հետ: Կապն այնքանով է, որ տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանին հարող տարածքում և ոչ թե համալսարանի ներսում»,- ասաց Միրզախանյանը՝ հավելելով, որ միջադեպի մյուս կողմը ևս ոչ մի կապ չունի համալսարանի հետ: