05/12/2015 15:35
Հինգ նախարարություն կտեղափոխվի կառավարական նոր շենք
Երևանում այսօր շահագործման հանձնվեց նորակառույց կառավարական վարչական համալիրը: Համալիրի բացմանը ներկա էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողնեի հետ զրույցում վստահեցրեց, որ նախագիծը բավավականին բարդ էր, սակայն փորձել են դրանց պարզ, բայց ոչ պարզունակ լուծումներ տալ: Նրա խոսքով ՝սկզբում նախատեսվում էր կառուցել համալիր՝ չորս նախարարության համար, սակայն հետագայում որոշվեց, որ համալիրում իրենց աշխատանքները կշարունակեն հինգը՝ Արդարադատության, Կրթության և գիտության, Արտաքին գործերի, Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները:
Ն. Սարգսյանի խոսքով՝ տարածքը մոտ 5000 քմ է: Շենքի ճարտարապետական լուծումները մշակվել են քաղաքաշինական ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ, ինչը թույլ է տվել կառավարական այս համալիրին հաղորդել նաև մոնումենտալ կերպար: Գլխավոր վարչական մասնաշենքի հորինվածքը հնարավորություն է ընձեռել տարբեր գերատեսչությունների համար ստեղծել առանձին մուտքերով և նախասրահներով, վերելակներով և աստիճաններով գործունեության հարմարավետ պայմաններ:
Նախարարն, ընդգծեց, սակայն, որ մուտքերը և մոտեցումները դյուրին խնդիր չէր: «Մենք նախևառաջ կարևորություն տվեցինք նրան, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ է կառուցվում կառավարական համալիր: Մենք փորձեցինք տալ այնպիսի լուծում, որ սերունդներին թողնենք լավ և որակյալ ժառանգություն: Շենքի մուտքի կամարը մենք վերածել ենք հաղթակամարի, որի աջ և ձախ կողմերի զարդաքանդակները կրկնօրինակել ենք կառավարության շենքի զարդաքանդակներից: Շենքը նախագծվել է ավելի բաց սկզբունքներով, պահանվել է փողոց-շենք օրգանական կապը: Նախագծի սկզբնական տարբերակում հետնամասի փողոցները չկային, բայց հետագայում առանձին կապ բացվեց նաև մյուս փողոցոների հետ»,- ասաց նախարարը:
Ն. Սարգսյանի խոսքով՝ նախագծի մշակման ճարտարապետական հայեցակարգի համար հիմք է ծառայել նաև նախկին արդարադատության նախարարության շենքի ծավալատարածական հորինվածքը:
«Համալիրի առաջին ճակատային մասում կտեղկայվի ՀՀ արտաքին գերծերի նախարարությունը, ետնամասի թիկունքում՝ Մշակույթի, Կրթության և գիտության, ինչպես նաև՝ Սփյուռքի նախարարությունները, և առաձին մասնաշենք հատկացվել է Արդարադատության նախարարությանը: Վարչական երկու մասնաշենքերը միմյանց կապում է ստորգետնյա ավտոկայանատեղին»,- մանրամասնեց նախարարը:
Նշենք, որ նախագծի հեղինակն է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Այս համալիրի կառուցման համար ծախսվել է մոտ 14 մլն ՀՀ դրամ:
Նախարարն ընդգծեց, որ նախատեսվածից մոտ երկուսուկես անգամ ավելի մեծ շինություն է կառուցվել, և բոլոր մասնաշնքերը հագեցած են անհրաժշտ տեխնիկական միջոցներով: Ն. Սարգսյանը նաև հատուկ ընդգծեց, որ թեև այսօր հայտարարվում է շինարարության ավարտի մասին, սակայն կառավարության հետ կա պայմանագիր մյուս շենքը, որը գտնվում է Հանրապետության հրապարակի մոտ, պետք է հանձնել ընկերությանը մինչև փետրվար ամսվա վերջ:
«Պետք է նախարարությունների բնականոն գործունեությունը չխաթարվի»,- ասաց նախարարը՝ նշելով նաև, որ բոլոր պայմանները շեշտակի բարելավվել են: Նա վստահեցրեց նաև, որ նախագծով իրականացվել է խիստ աշխատանքային ինտերերներ, որնց տրվել են պարզ, բայց ոչ պարզունակ լուծումներ:
«Այստեղ ոչ մի ճոխություններ չկան և կառուցվել են լուսավոր սենյակներ, արևկող, որոնք համարավետ են նաև աշատասենյակների համար»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու իր ղեկավարած գերատեսչությունը ևս չի տեղափոխվել այս համալիր, ի պատասխան Ն. Սարգսյանն ասաց, որ եղել է նման առաջարկ, սակայն ինքը չի ընդունել դա: «Այստեղ պետք է տեղակայվեն այն նախարարությունները, որոնք ավելի շատ են աշխատում միջազգային կառույցների հետ: Սա երկրի դիմագիծը կարևորող կառույցներից մեկն է»,- ասաց նա:
Նշենք, որ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող վարչական այս նոր շենքը կառուցվել է արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և 25 տարի չգործող վերականգնման ոչ ենթակա կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա: Համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին Սևան հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ գլխավոր դատախազության շենք: