05/12/2015 13:25
Սենոր Հասրաթյան. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
Այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը հրետակոծել է հայկական դիրքերն ու հասցրել լուրջ վնասներ:
Ըստ այդ «հրապարակումների»՝ հրետակոծության ժամանակ իբրև թե զոհվել է ՊԲ գնդապետ Ջալալ Հարությունյանը:
Aysor.am-ի հետ զրույցում ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը լիովին հերքեց այս տեղեկությունները:
«Հերթական ապատեղեկատվությունն է: Նրանց, ովքեր այդքան ուզում են սպանել Ջալալ Հարությունյանին, խորհուրդ կտամ այսօր՝ երեկոյան, միացնել Արցախի հեռուստատեսությունը. գնդապետն ուղիղ եթերով խոսելու է»,- ասաց Սենոր Հասրաթյանը: