26/01/2016 14:44
Մարկովիչի հակահայ զեկույցն ընդունվեց ԵԽԽՎ-ում
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում քվեարկության դրվեց Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարին նվիրված զեկույցը:
Նախքան քվեարկության մեկնարկը հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն առաջարկեց զեկույցը վերադարձնել հանձնաժողով՝ լրամշակման, քանի որ զեկույցն օբյեկտիվ չէ ու ոչ թե սոցիալական բնոույթ ունի, այլ քաղաքական: Բացի դա, հիշեցրեց Ա. Ռուսատմյանը, զեկուցող Մարվկովիչը չի այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ ու չի քննարկել հարցը փորձագետների հետ:
Այսպիսով 98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարկովիչի հակահայ զեկույցն ընդունվեց: