27/01/2016 14:57
Կարեն Բեքարյան. ԵԽԽՎ հակահայ զեկույցները պատրաստվել էին աննորմալ պայմաններում
Նախօրեին ԵԽԽՎ-ում քվեարկության դրված հակահայկական բանաձևերը միակողմանի էին ու պատրաստվել էին աննորմալ պայմաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Նախ անբնական է, որ զեկույցների պատրաստման ընթացքում դրանք պատրաստողները չեն այցելել այն երկիր, որին վերաբերում էին զեկույցները՝ ԼՂՀ, ինչպես նաև տվյալ երկրի բնակիչները որևէ մասնակցություն չեն ունեցել զեկույցների պատրաստմանը»,- ասաց պատգամավորն:
«Բացի այդ, կա ղարաբաղյան կոնֆլիկտով զբաղվող կառույց՝ ԵԱՀԿ, հետևաբար փորձել հարակից էլեմենտներով, երևույթներով, նպաստ բերել գործընթացին, բայց իրականում վնասել՝ անբնական է»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեի ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայ բանաձևի նախագիծը, սակայն ընդունեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևի նախագիծը: