29/01/2016 17:54
Պերմյակովի գործով վկա 6 ռուս զինծառայող զորացրվել է
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը:
Գործով վկաների՝ Ավետիսյանների ընտանիքի հարևանների հարցաքննությունից հետո, դատավոր Հարություն Մովսիսյանն ընթերցեց ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը:
Դրանում նշվում է՝ Պերմյակովի գործով որպես վկա ընդգրկված 6 ռուս զինծառայող արդեն ավարտել է իր զինծառայությունն ու զորացրվել:
Վկաների հարցաքննությունը շարունակվում է: