Ռեկորդային տարի՝ Հայաստանում բնապահպանական կրթության տեսանկյունից

02/02/2016 11:00

Ռեկորդային տարի՝ Հայաստանում բնապահպանական կրթության տեսանկյունից


Բնապահպանական կրթությունը «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» ռազմավարական առաջնահերթություններից է՝ սկսած 2005 թ.-ից, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող վերապատրաստումներով և սեմինարներով: Հազարավոր դպրոցականներ այցելում են բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող երկու կրթական կենտրոններ: Այս կենտրոններից մեկը գտնվում է Կարինի տնկարանի տարածքում, իսկ մյուսը՝ Մարգահովիտ գյուղում: «Հայաստան Ծառատունկ Ծրագիրն» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) այստեղ անցկացնում է ինտերակտիվ դասընթացներ՝ բնապահպանական ամենատարբեր թեմաներով:

2015 թ.-ը բեկումնային տարի էր կենտրոններ այցելած աշակերտների քանակի իմաստով. Երևանից, Կոտայքից ու Արմավիրից Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոնի դասերին մասնակցել են 64 խմբեր՝ 1646 աշակերտներով. մի թիվ, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների տվյալները: Մարգահովտում Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոններում անցկացվողղ դասընթացներին Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի դպրոցներից հաճախել է 74 խումբ՝ 1971 աշակերտներով:

«Մենք համոզված ենք, որ միայն ծառ տնկելը բավարար չէ, երբ երկրում առկա է բնապահպանական խնդիրների վերաբերյալ սահմանափակ իրազեկվածություն»,- պարզաբանում է բնապահպանական կրթության ծրագրերի ղեկավար Ալլա Սահակյանը: «Բնապահպանական կրթության ծրագրի միջոցով  «Էյ Թի Փի»-ն փորձում է կրթել այնպիսի պատասխանատու սերունդ, որը հոգ կտանի շրջակա միջավայրի մասին և կպաշտպանի այն»:

Մելանյա Սարուխանյանը Մարգահովիտ գյուղի դպրոցի 13-ամյա աշակերտուհի է և Օհանյան կենտրոնի այցելուներից: Նա «Էյ Թի Փի»-ի էկո-ակումբի ակտիվ անդամներից է, որի բացումը 2012 թ.-ին ոգևորության առիթ հանդիսացավ աշակերտների շրջանում: Մելանյան էկո-ակումբի մասին տեղեկացել է դպրոցում՝ իր ուսուցչուհի Գայանե Մարգարյանից, որը, միաժամանակ, էկո-ակումբի դասավանդողն է: 35 անդամ ունեցող (տարիքային երկու խումբ) էկո-ակումբը  շաբաթական 3 հանդիպում է կազմակերպում: «Աշակերտները հաճույքով են դասերից հետո ժամանակ տրամադրում էկո-ակումբի հանդիպումներին. այստեղ նոր գիտելիքներ ստանալու համար միջավայրը խրախուսող է և հետաքիքիր», - ընդգծում է Ալլա Սահակյանը:

Օհանյան կենտրոնը, կարծես, դպրոցական գրքից վերցված նկարազարդ պատկեր լինի: Շենքի պատերի գունազարդումն իրականացվել է այնպես, որ արտացոլում է կենտրոնը օղակող սարերի ողջ գունապնակը: Կենտրոնի առջևում բացվող կանաչ այգիների ֆոնին Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանն է ծաղկում, իսկ Կենտրոնի ետնամասում թիկնած սարալանջին արագորեն թափ է առնում «Էյ Թի Փի»-ի հիմնած՝ Հրանտ Դինքի անվան հուշահամալիր-անտառը: Շենքի դիմաց գեղեցիկ ձևավորված, փորձարարական այգին է, որ, միաժամանակ, վերածվել է աշակերտների աշխատանքների յուրօրինակ ցուցահանդեսի: Այստեղ նրբորեն ձևավորված ծաղիկները, աճեցված բույսերն ու բանջարեղենը արդյունքն են այն գիտելիքների, որ երեխաները ձեռք են բերում էկո-ակումբի շրջանակներում:

Էկո-ակումբում Մելանյան սովորել է, թե ինչպես կարելի է ճիշտ կոմպոստացում իրականացնել, ծառեր տնկել, պատվաստել և, վերջապես, խնամել դրանք: Նա արդեն գիտի՝ ինչպես օրգանական եղանակով պայքարել միջատների դեմ և մաքուր ու անվտանգ բանջարեղեն աճեցնել: Հետաքրքրական է, որ «Էյ Թի Փի»-ի շնորհիվ գյուղում մեծ տարածում գտան բրոկոլին և բրյուսելյան կաղամբը, այն դեպքում, երբ այստեղ ավանդաբար աճեցվում էին սովորական կաղամբ և կարտոֆիլ:

Օհանյան կենտրոնում տեղադրված է մեղվի փեթակ, որի շնորհիվ աշակերտները ծանոթանում են մեղուների աշխատանքին, իրականացնում են դրանց խնամքը: Այս գիտելիքները հնարավորություն են տալիս ճիշտ պատկերացում  կազմել  էկո-համակարգում մեղուների կատարած կարևոր դերի մասին:

«Մեր վերջնանպատակը երեխային շրջակա միջավայրի հետ կապելն է: Մենք ցանկանում ենք նրանց սովորեցնել գնահատել բնությունը», - հավելում է Սահակյանը:

Երբ Մելանյային հարցնում ենք, թե ի՞նչն է հատկապես հավանում էկո-ակումբում, նա պատասխանում է. «Ակումբում գործնականում կիրառում ենք մեր տեսական գիտելիքները: Կենտրոնում օգտագործում ենք ժամանակակից, բայց միևնույն ժամանակ, բնությունը չվնասող տեխնոլոգիաներ, ինչպիսիք բացակայում են մեր դպրոցներում», նշում է Մելանյան ու հավելում. «Այստեղ հետաքրքիր տեսանյութեր և ֆիլմեր ենք դիտում…կենտրոնում շատ ավելի զվարճալի է գիտելիքներ ձեռք բերելը: Ես հիմա գիտեմ, որ բնությունը մեզ կյանք է պարգևում, ուստի մենք պարտավոր ենք հոգ տանել դրա համար»:

«Էյ Թի Փի»-ի Բնապահպանական ծրագրի կարևորագույն մասն աշակերտների համար այն է, որ ապահովվում է կապը նրանց սովորածի և առօրյա գործունեության միջև: Նրանք կիրառում են ստացված գիտելիքներն՝ իրենց այգիներում կոմպոստաացում իրականացնելու, թուղթը վերամշակելու և պլաստիկ շշերը վերաաօգտագործելու միջոցով: «Ես հաճախ եմ հեռախոսազանգեր ստանում մեր աշակերտների ծնողներից, որոնք բողոքում են, թե իրենց երեխաները թույլ չեն տալիս աղբը դեն նետել»,- կատակում է Սահակյանն ու գոհունակությամբ ժպտում. «Ահա և մեր աշխատանքի արդյունքը»:

Տեղի աշակերտների ներգրավմանը զուգահեռ, «Էյ Թի Փի»-ն նաև հյուրընկալում է սփյուռքահայ երիտասարդների՝ որպես մեր ամերիկյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կառուցե՛նք կամուրջներ» ծրագրի բաղադրիչ: Հայաստանցի աշակերտներն այստեղ ծանոթանում են սփյուռքից ժամանած իրենց տարեկիցների հետ՝ միաժամանակ ստանալով բնապահպանական կարևոր գիտելիքներ:

Այսպես, 2015 թ.-ին «Էյ Թի Փի»-ն հյուրընկալել է սփյուռքի 6 դպրոցների աշակերտների, նրանց մասնակից դարձնելով Սարդարապատի և այլ պատմամշակութային վայրերում իրականացվող ծառատունկներին:

Կարևոր է նշել, որ բնապահպանական կրթության ծրագիրը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում նաև ուսուցիչների համար, ինչը թույլ է տալիս նրանց դպրոցում կիրառել «Էյ Թի Փի»-ի հրապարակած և Կրթության նախարարության կողմից հաստատված «Միտք սերմանի՛ր, ծառ տնկի՛ր» ուսումնական ձեռնարկը: Ծրագիրը նաև իրականացնում է դասընթացներ՝ տարբեր սեմինարների և ամառային ճամբարների շրջանակներում:

Հիմնադրման օրվանից «Էյ Թի Փի»-ն նկել է ավելի քան 4.9  միլիոն ծառ, հիմնել է երեք տնկարան, երկու կրթական կենտրոն և կանաչապատել է գյուղեր, վանքեր ու վանական համալիրներ, այգիներ ու ազատ տարածքներ` Հայաստանի և Արցախի ողջ տարածքում: Այս ընթացում հիմնադրամն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական կարևորության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղաբնակների: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը