04/02/2016 11:55
«Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվեց շուրջ 510 մլն դրամ տույժերից
«Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվեց շուրջ 510 մլն դրամ տույժեր վճարելու պարտավորությունից: Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում:
Ներկայացնելով նախագիծը գործադիրին՝ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ ստեղծված իրավիճակի, այսպես կոչված, մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհնաուր պատրքն էլ կազմում է մոտ մեկ մլրդ դրամ, գրավադրված է նաև գույքը՝ «ՎՏԲ Հայաստան» բանկում.
«Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, և ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը»,- նշեց Կ. Ճշմարիտյանը: