04/02/2016 12:09
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կարևորել է աշխատանքների պատշաճ կատարումը՝ պահպանելով նախանշված ժամկետները: