04/02/2016 13:45
Կապելո. Զիդանին ժամանակ է հարկավոր
Հայտնի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն դրական է գնահատել «Ռեալի» ղեկավարության՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանին նշանակելու որոշումը:
«Զիդանը խարիզմատիկ է, ինչը շատ կարևոր է: Նրան պարզապես ժամանակ է հարկավոր: Ֆուտբոլիստները քեզ հավատում են այնքան ժամանակ, քանի դեռ թույլ չես տվել ձախողում: Նրանք քեզ ամեն օր են գնահատում:
Չգիտեմ, թե ինչու Բենիտեսի աշխատանքը չստացվեց: Այդ հարցին պատասխանելու համար պետք է թիմում լինել: Գուցե Անչելոտիին հեռացնելու և Բենիտեսին նշանակելու որոշումն էր շատ ցավոտ»,- Կապելոյի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» դեռևս 4 հանդիպում է անցկացրել՝ հաղթել է «Դեպորտիվոյին» (5:0), «Սպորտինգին» (5:1) և «Էսպանյոլին» (6:0), ոչ-ոքի է խաղացել «Բետիսի» հետ (1:1):