04/02/2016 14:11
Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է սպանված կուրսանտի դատին. Այստեղ եմ՝ որպես քաղաքացի, մայր ու պատգամավոր
Այսօր ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատին:
«Ես պարբերաբար հանդիպում են Հայկազի տատիկի ու հայրիկի հետ, թեև հասկանում է, որ այս դեպքում որևէ կերպ հնարավոր չէ մխիթարել ընտանիքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանն՝ ավելացնելով.
«Անմարդկային սպանություն է տեղի ունեցել, ես որևէ անմեղության կանխավարկած չեմ խախտում։ Մեղավորները պետք է ստանան իրենց արժանի պատիժը»:
Պատգամավորն ընդգծեց՝ մեր բոլորիս պարտավորությունն է անել այնպես, որ մեղավորները, հրահրողները և նման մթնոլորտ ստեղծողները պատժվեն։
«Ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի, մայր ու պատգամավոր։ Մեր խմբակցության պատգամավորները պարբերաբար կլինեն այստեղ։ Մենք պետք է աջակցենք, որ որևէ մեկը պատժից դուրս չմնա»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը: