04/02/2016 13:20
Հանրապետականի սիրտը մեծ ա. Սեյրան Սարոյան
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը ցանկանում է, որպեսզի ԱԺ-ում կոալիցիա ձևավորվի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հավանական ձևավորմանը, նա նշեց, որ կոալիցիայի ձևավորումը քաղաքական ուժերին ուժեղ լինելու հնարավորություն է տալիս:
«Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան է արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե Հանրապետականը թուլացե՞լ է, Սեյրան Սարոյանն հավելեց. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլնենք, անպայման պտի քանդվե՞նք»։
Պատգամավորը դեմ չէ նաև քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցությանը, ինչն ըստ նրա՝ հնարավոր է: «Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա»,- հավելեց նա: