04/02/2016 17:32
ՀՀԿ-ն ՄԻՊ իր թեկնածուին կառաջադրի փետրվարի 5-ին. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցությունը ՄԻՊ իր թեկնածուին կառաջադրի փետրվարի 5-ին կայանալիք խմբակցության նիստում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Իսկ թե որքանո՞վ է հավանական Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի առաջադրումը, պատգամավորը նշեց, որ կա նաև նրա թեկնածությունը:
«Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածուն պարզ կլինի միայն փետրվարի 5-ին, երբ այդ հարցը կքննարկվի խմբակցության նիստում»,-ասաց նա: