04/02/2016 15:15
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 123-րդն է
ՖԻՖԱ-ն ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու տեղով և այժմ 123-րդն է: Մեր ընտրանին ունի 285 վարկանիշային միավոր:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Բելգիայի ընտրանին է, Արգենտինան երկրորդ տեղում է, իսկ Իսպանիայի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, առաջին տասնյակ
Բելգիա - 1494 միավոր
Արգենտինա - 1455
Իսպանիա - 1370
Գերմանիա - 1347
Չիլի - 1292
Բրազիլիա - 1251
Պորտուգալիա - 1219
Կոլումբիա - 1211
Անգլիա - 1106
Ավստրիա - 1091
2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռումինիա` 16, Լեհաստան` 34, Դանիա` 40, Մոնտենեգրո` 84, Ղազախստան՝ 131: