04/02/2016 17:07
Արագածոտնի մարզպետը դեռ որևէ հանձնարարական չի ստացել
Կառավարության նիստում այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարեց Կոտայքի և Արագածոտնի մարզպետների հետ քննարկել Կոտայքի և Արագածոտնի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների ղեկավարներին աշխատանքից ազատելու հարցը: Պատճառը՝ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում ի հայտ եկած բազմամիլիոնանոց խախտումներն են, որոնց վերաբերյալ հնչած արդարացումները, ըստ Հովիկ Աբրահամյանի, անհիմն են:
Aysor.am-ի հետ զրույցում, սակայն, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ որևէ հանձնարարական դեռ չի ստացել.
«Չեմ ստացել նման հանձնարարական»:
Նշենք, որ Արագածոտնի մարզում ստուգումների ենթարկված ՍԾՏԳ-ի 5 492 նպաստառու ընտանիքների ուսումնասիրված գործերում հայտնաբերվել է 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում: