04/02/2016 16:55
ԼՂՀ ԱԺ-ում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն սահմանադրական բարեփոխումների թեմայով
ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում այսօր տեղի է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվություններ սկսելու հարցը։
Քաղաքական քննարկումների և խորհրդատվությունների ձևաչափը բաց է Արցախի մյուս կուսակցությունների համար: