09/02/2016 15:04
Ուղևորուհին վայր է ընկել 23 երթուղու ավտոբուսից
Նախօրեին ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Աբովյան փողոցում՝ թիվ 23 երթուղու ավտոբուսից ընթացքի ժամանակ իջնելիս վայր ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վերաբերյալ կատարվում է քննություն: