09/02/2016 14:45
Ալոնոսո. Լավ է, որ Գվարդիոլան նախապես է հայտարարել «Ման. Սիթի» տեղափոխվելու մասին
«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ուրախ է, որ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախապես է հայտարարել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիր կնքելու որոշման մասին:
«Ինձ թվում է՝ թիմում մթնոլորտն այնպիսին է, ինչպիսին եղել է նախքան Սուրբ Ծնունդը, երբ Գվարդիոլան չէր հայտարարել հեռանալու մասին: Մենք հասկանում ենք, թե ինչպիսին է ֆուտբոլը և գիտակցում ենք՝ «Բավարիայի» առնչությամբ շատ են աղմուկ բարձրացնում, սակայն դա Գվարդիոլայի որոշումն է: Լավ է, որ նա նախապես է հայտարարել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին:
Գվարդիոլայի ներկայիս կենտրոնացվածությունը և աշխատանքի նկատմամբ կիրքը չեն կարող կասկածի առիթ դառնալ»,- Ալոնսոյի խոսքը մեջբերված է «TZ»-ից: