09/02/2016 20:13
Արազ Օզբիլիսը վերսկսել է մարզումները
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը վերսկսել է մարզումները: Այս մասին տեղեկանում ենք իսպանական ակումբի մամուլի ծառայությունից:
«Բեշիքթաշից» վարձավճարով «Ռայո Վալեկանո» տեղափոխվելուց հետո մրսածության պատճառով Օզբիլիսը չի մասնակցել որևէ հանդիպման և անգամ չի կարողացել ներկայանալ թիմի նորեկների շնորհանդեսին: 25-ամյա ֆուտբոլիստն այժմ մարզվում է, սակայն, ամենայն հավանականությամբ, բաց է թողնելու առաջիկա հանդիպումը:
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռայո Վալեկանոն» հյուրընկալվելու է Խիխոնի «Սպորտինգին», հանդիպումը կայանալու է փետրվարի 12-ին:
Այս խաղից առաջ «Ռայո Վալեկանոն» ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, իսկ «Սպորտինգը» 16-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 22 միավոր: