09/02/2016 16:16
Զոհված փոխգնդապետի ընտանիքին բնակարան կտան
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից: