09/02/2016 19:09
Բագրատյան. Հայաստանն Իրանի հետ չի բանակցում գազի գնի համար
«Գոյություն ունի գազի միջազգային գին, որն այսօր 1000 խմ-ի համար սահմանված է մոտ 85 դոլար: Նավթի գնին զուգահեռ 4 անգամ իջել է նաև գազի գինը, իսկ Իրանը բազմիցս է հայտարարել, որ կարող է ավելի էժան գնով Հայաստանին գազ մատակարարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Իրանից համեմատաբար ավելի էժան գնով գազ գնելու հնարավորություններին:
Ինչ վերաբերում է Իրանի հետ բանակցություններին, ապա Հ. Բագրատյանը չի հավատում, թե Իրանի հետ Հայաստանը բանակցում է, ու Իրանը չի համաձայնում գազն ավելի էժան վաճառել:
«Այդպիսի բան գոյություն չունի: Այդ հարցը Իրանի հետ չի էլ քննարկվում: Մինչդեռ մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք նույն Ռուսաստանի հետ, որից մենք գազ ենք գնում: Բոլորն ասում են՝ Պուտինը չի թողնի, որ Իրանից գազ գնենք, իսկ ինչո՞ւ չպետք է թողնի, մենք սուվերեն պետություն ենք, իհարկե, կթողնի»,- ընդգծեց պատգամավորը: