09/02/2016 10:55
Ռոնալդու. Ինձ համար լավագույնն Իսպանիայի առաջնությունն է
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, համեմատելով Իսպանիայի և Անգլիայի առաջնությունները, նախապատվությունը տվել է Լա Լիգային:
«Արդեն վեց տարի է՝ Իսպանիայում եմ: Դրանից առաջ վեց տարի խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», ինչն ինձ համար մեծ փորձ էր: Անգլիայի Պրեմիեր լիգան ուժեղ առաջնություն է, բայց ինձ համար լավագույնն Իսպանիայի առաջնությունն է: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ խաղալը: Ցանկանում եմ դեռ մի քանի տարի հանդես գալ «Ռեալում», իսկ հետո կտեսնենք՝ ինչ կլինի: Խոստանում եմ թիմի համար անել հնարավոր ամեն բան և աշխատել նվիրվածությամբ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Marca»-ից: