09/02/2016 15:36
Սեյրան Օհանյան. Եթե ռուսական ռազմաբազայում լինում են խախտումներ, պատասխանատուները պետք է պատժվեն
Եթե ռուսական 102-րդ ռազմաբազայում լինում են խախտումներ՝ մեղավորները պետք է պատասխանատվույան ենթարկվեն: Այս մասին այսօր ԵՊՀ-ում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ ռուս զինծառայողները պարբերաբար անհանգստացնում են Գյումրու բնակիչներին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը փոխելու ուղղությամբ, նախարարը պատասխանեց.
«Մենք 102-րդ ռազմաբազայի հետ համագործակցում ենք, 102-րդ ռազմաբազան մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ, և մեր համագործակցության շրջանակներում մենք անընդհատ աշխատանքներ տանում ենք ոչ միայն մեր օպերատիվ-մարտական պատրաստության պլանն իրագործելիս, այլ նաև մեր հարաբերությունների շրջանակներում, հատկապես, նաև տեղի բնակչության հետ կապի ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը: