09/02/2016 17:01
Սեյրան Օհանյան. Սահմանային լարվածությունն այս օրերին թուլացել է
Այս օրերին սահմանային լարվածությունը թուլացել է: Այս մասին այսօր ԵՊՀ-ում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«2016 թվականի ընթացքում մի քանի անգամ կրակոցները եղել են շատ, բայց այս օրերին այդ լարվածությունն իջել է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց՝ չնայած համեմատաբար հանգիստ իրավիճակին, կրակոցների թիվը շատացել է Տավուշի մարզում:
«Տեղի հրամանատարությունը վերահսկողության կենտրոնում է այն պահում, և այնտեղ մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ եթե Ադրբեջանը շարունակի այս պահվածքը, մենք էլ համապատասխան զսպող գործողություններ կկատարենք: