09/02/2016 14:56
Ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման հանձնաժողով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:
Ըստ հրամանագրի` հաստատվել է նաև պետական հանձնաժողովի անհատական կազմը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ: