09/02/2016 15:49
Կրեմլ. Թուրքիայի հետ հարաբերությունները վատագույնն են վերջին տասնամյակների ընթացքում
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վերջին տասնամյակների վատագույն հարաբերություններն են ձևավորվել, և իրավիճակը շտկելու մասին խոսել դեռ անհնար է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Լայֆնյուզի» հաղորդմամբ՝ Պեսկովը նաև նշել է, որ թեև Ռուսաստանը ափսոսում է ստեղծված իրավիճակի համար, սակայն իրենք չեն դրա մեղավորը, այլ Թուրքիայի ցուցաբերած ագրեսիան: