10/02/2016 10:10
Զորամասից անհետացած զինվորին գտել են
Դիլիջանի զորամասերից մեկը ինքնակամ լքած ժամկետային զինծառայողը գտնվել է: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ 19-ամյա Ազիզ Քյարամի Բաքոյանը բացակայել է զորամասից փետրվարի 6-ի՝ առավոտյան 10.30-ից: