10/02/2016 13:50
Արա Պապյան. Չի բացառվում, որ Հայաստանը կարող է ներքաշվել ռուս-թուրքական հակամարտության մեջ
Հնարավոր է, որ Հայաստանը նույնպես կներքաշվի ռուս-թուրքական հակամարտության մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Այսօր, 1921 թվականի ռուս-թուրքական եղբայրության ու բարեկամության մասին պայմանագիրը չեղարկելու մասին հայտարարությունները Ռուսաստանի կողմից օգտագործվում են որպես Թուրքիային ճնշելու միջոց»,- ասաց Արա Պապյանը՝ ընդգծելով, որ հավանաբար այդ հարցը նորից կբարձրացվի պայմանագրի կքման օրը՝ մարտի 19-ին:
«Ռուս-թուրքական հարաբերություններում շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Սիրիայի հարցում՝ Ասադի ճակատագրի շուրջ, ռուսները թուրքերի հետ համաձայնության կգա՞ն, թե՞ ոչ՞»,- ասաց քաղաքագետը:
«Սիրական պատերազմը թուրքերին հնարավորություն է տալիս ճնշել քրդերին, քրդական գործոնը վերահսկողության տակ վերցնել: Այնպես որ, կարծում եմ, ռուս-թուրքական հարաբերությունները կսրվեն»,- ասաց Արա Պապյանը՝ չբացառելով, որ ՌԴ-ն կգտագործի նաև Հայաստանում տեղակայված ռազմաբազան: