10/02/2016 13:28
Էնրիկե. Եթե ցանկանում ես դառնալ «Բարսելոնայի» լեգենդը, պետք է պատրաստ լինես ցանկացած իրավիճակի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ լեգենդար ֆուտբոլիստ դառնալու համար Նեյմարը պետք է կարողանա հաղթահարել խաղադաշտից դուրս եղած խնդիրները ևս: Վերջին շրջանում բրազիլացի ֆուտբոլիստն ու հայրը հարկերի վճարումների հետ կապված խախտումների պատճառով դատական քաշքշուքի մեջ են:
«Խաղալով «Բարսելոնայի» նման մեծագույն ակումբում՝ պետք է շատ ուժեղ լինեք: Եթե ցանկանում ես դառնալ ակումբի լեգենդը, պետք է պատրաստ լինես ցանկացած իրավիճակի ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Թոփ-ակումբների ֆուտբոլիստների համար բարդ է կարգավորել նման խնդիրները, բայց ով երկար տարիներ խաղացել է «Բարսելոնայում», ի վերջո սովորել է հաղթահարել նման դժվարությունները»,- Էնրիկեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: