10/02/2016 19:22
Կոալիցիային սպասելիս. Էդուարդ Շարմազանովը անուններ չտվեց
ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ունի նախնական համաձայնություոն ապագայում երկրի կառավարման համակարգում միասին աշխատելու շուրջ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Վերջնական համաձայնության մասին կտեղեկացնենք մինչև շաբաթվա վերջ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ նախնական բառը նշանում է` վերջնական համաձայնություն այս պահին չկա:
Թեև Շարմազանովը ընդգծեց՝ ի տարբերություն նախորդ օրերի, այսօր հստակ է, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցելու եզրեր են տեսնում ՀՀ կառավարման համակրգում:
Ինչ վերաբերում է հարցերին, թե ո՞ր նախարարություններն ու մարզերն են տրվելու ՀՅԴ-ին, Է. Շարմազանովը նշեց, որ չի պատրաստվում որևէ անուն հնչեցնել և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն թերևս շաբաթվա վերջ:
Նշենք, որ Aysor.am-ին հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը ՀՀԿ-ն հրավիրելու է և′ խորհրդի, և′ ԳՄ նիստեր, որից հետո էլ կհնչեն հստակ անուններն ու բաժանումները Կառավարությունում: