10/02/2016 19:05
Աշխատանքից ազատված ԱԳՆ փոխնախարարը նշանակվեց Չինաստանում ՀՀ դեսպան
Այսօր Նախագահի րամանագրով ԱԳՆ փոխնախարարի պաշտոնից ազատված Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Սերգեյ Մանասարյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- ասված է նշանակման հրամանագրում: