10/02/2016 20:11
Սերժ Սարգսյանը նոր օգնական ունի
Սերժ Սարգսյանը այսօր կարգադրություն է կատարել՝ իր օգնականի պաշտոնում նշանակելով իր ռեֆերենտ Հրայր Ղուկասյանին: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Մասնավորապես, ՆԿ-16-Ա կարգադրության մեջ նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում ե մ Հրայր Ղուկասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական»:
Այսօր ընդունված ՆԿ-15-Ա կարգադրությամբ՝ Հրայր Ղուկասյանն ազատվել է ՀՀ նախագահի ռեֆերնետի պաշտոնից: