10/02/2016 17:48
Հանցավոր բանդայի ղեկավարի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնաց անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում ընդունեց անփոփոխ է թողել Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից երկարաձգվել էր վերջինիս խափանման միջոցը, որն ընտրվել էր կալանքը:
Հիշեցնենք, նաև որ գործով ձերբակալվել են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Վերջինս ունի նաև առողջական խնդիրներ: