10/02/2016 09:10
Արմեն Աշոտյանն այլևս նախարար չէ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի պորտֆելը հանձնել ՀՅԴ-ին: Ըստ այդմ՝ այսօրվանից արդեն, ամենայն հավանականությամբ, կդադարեցվեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի լիազորությունները:
«Արդեն հաստատված է, որ ԿԳ նոր նախարար կլինի Լևոն Մկրտչյանը: Սա կլինի նրա չորրորդ վերադարձն այս պաշտոնին»,- գրել է թերթը: