10/02/2016 17:31
Էրդողանն ու Գյուլը հանդիպել են
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Բեշթեփեի նախագահական նստավայրում կազմակերպված ընթրիքի կապակցությամբ նախկին և ներկա նախագահների հանդիպումը տևել է երեք ժամ: Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվել Էրդողանի և Գյուլի զրույցի ընթացքում, հայտնի չէ»,- գրում է թուրքական մամուլը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, վերջին շրջանում Գյուլի և Էրդողանի հարաբերությունները լարված էին: