10/02/2016 12:46
Մեդվեդևի հրաժարականը պահանջող ստորագրահավաք է մեկնարկել
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և կառավարության հրաժարականի պահանջով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ աղբյուրի՝ կուսակցությունը մտադիր է Մեդվեդևի հրաժարականի համար նախաձեռնած համառուսաստանյան ստորագրահավաքի ժամանակ հավաքել 10 մլն ստորագրություն: Այսօր արդեն պատգամավորները կհրապարակեն Դ.Մեդվեդևին ուղղված կոչը: