10/02/2016 09:22
«Ժառանգության» անդամները դուրս են գալիս կուսակցությունից` «Հայկական վերածննդին» միանալու համար
«Հրապարակը» տեղեկացել է, որ ևս մի կուսակցություն է միացել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդին»՝ Լիբերալ ժողովրդական կուսակցությունը։ Թեև միացողի անունն ընթերցողին ոչինչ չի ասում, և դրա հետևում, հաստատ, շատ քիչ կենդանի շունչ կա, սակայն ԲՀԿ-ի կուրացիայի տակ գտնվող լրատվամիջոցների պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե աշխարհացունց իրադարձություններ են կատարվում, և ԲՀԿ-ի գլխավոր մրցակիցն այս անհասկանալի միավորումն է։
«Նշված կայքերը, երկրի դարդուցավը թողած, անխնա դատափետում են դեռ չձևավորված կառույցն ու դրա ղեկավարին: Երեկոյան էլ իմացանք, որ «Ժառանգություն» կուսակցության Վայոց Ձորի համակարգող Նարինե Հարությունյանն ու կուսակցականներ Արևիկ Սարգսյանը, Էմիլ Միքայելյանը, Մխիթար Սարգսյանը, Արևիկ Աբրահամյանը դուրս են գալիս «Ժառանգությունից»՝ «Վերածննդին» միանալու համար»,-գրել է թերթը: