10/02/2016 11:46
Ընդամենը 265 000 դրամ և Լիլիթը կունենա անհրաժեշտ սայլակը
Լիլիթ Կուրտիկյանը շատ ուրախ, ժպտերես, հումորով աղջիկ է, շատ հոգատար ընտանիքից: Ընտանիքն ապրում է վարձով, աշխատում է միայն հայրը: Լիլիթին սայլակ է անհրաժեշտ, որ կարողանան աղջնակին զբոսանքի, բուժումների տանել:
«Հայ Մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը Facebook-յան իր էջում հրապարակել է երեխային օգնելու կոչը, քանի որ Լիլիթի մայրը՝ Արմինեն, բազմիցս դիմել է պետական աջակցության համար, սակայն այն սայլակները, որ տալիս են, անհարմար են Լիլիթի համար՝ մեծ են, ստանդարտ չափսերի, և նա չի կարողանում նստել, քանի որ իր տարիքի համեմատ շատ նիհարիկ է:
Սայլակի գինը 265.000 դրամ է:
«Եթե միանանք, հաստա՛տ կարող ենք»,- գրառել է Ն.Մանուկյանը:
Փոխանցումներ կարելի է կատարել «Հայ Մայրեր» ՀԿ հաշվեհամարին` նշելով, որ գումարը Լիլիթի համար է: Հնարավոր է նաև օգնությունը փոխանցել առձեռն՝ կամ ՀԿ, կամ մայրիկին:
AMERIABANK
1570015189660100 Հայկական դրամ
Արմինե Գրիգորյանի հետ կապ հաստատել կարելի է հետևյալ հեռախոսահամարով՝ 099 817871: