10/02/2016 09:41
Էկոնոմիկայի նախարարը ճամպրուկներն է հավաքում
Տևական ժամանակ է, ինչ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելուց հետո իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մի շարք մարզպետներ և նախարարներ: Ըստ այդ լուրերի՝ հեռացող նախարարների ամենահավանական թեկնածուներն են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Կարեն Ճշմարիտյանի մասով խոսում են նաև, որ նա արդեն իսկ սկսել է «ճամպրուկները հավաքել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: