10/02/2016 09:30
Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ վերնախավին ասել է՝ վերջ տան «բազառներին
«Հրապարակի» տեղեկություններով` ԲՀԿ համագումարը, որը նախատեսված էր փետրվարին, հետաձգվել է գարնան վերջ կամ աշնան սկիզբ, որպեսզի ԲՀԿ-ում խմորումները հանդարտվեն, կուսակցությունն ի մի բերվի խորհրդարանական ընտրությունների մարաթոնից առաջ, քանզի այդ խմորումները փոշիացնում են նրա էլեկտորատի փշրանքները ևս:
«Հրապարակի» տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է կուսակցության վերնախավին, որ վերջ տան «բազառներին», որ կուսակցությունում ստատուս-քվոն պահպանվելու է, ղեկավար է մնալու Նաիրա Զոհրաբյանը: Այդպե՞ս է. թերթի հարցին ի պատասխան, «վերնախավը» պատասխանել է. «Մենք հազար անգամ ձեզ ասել ենք, որ Հովիկ Աբրահամյանը որևէ առնչություն մեր կուսակցության հետ չունի»: