10/02/2016 10:30
Պատահար Նորագավիթում. Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 10-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես փոխանցում են ՏԿԱԻ-ի նախարարությունի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 745i» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի դարպասին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորը (Լ. Հ., ծնվ. 1971 թ.) տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել: