10/02/2016 17:17
ՍԱՊԾ. Լոլիկի խմբաքանակի վերադարձ Հայաստան այս պահի դրությամբ չի եղել
Լոլիկի խմբաքանակի վերադարձ Հայաստան այս պահի դրությամբ չի եղել : Այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը: Նա նաև ասաց, որ տեղեկատվությունը ճշտվում է:
Նշենք, որ ըստ կրասնոդարյան «Յասնո» պարբերականի՝ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանից ՌԴ Կրասնոդարի երկրամաս 22 տոննա տոմատի ներմուծումը՝ տոմատի խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեցի առկայության պատճառով:
Ըստ աղբյուրի՝ տոմատի խմբաքանակն ուղարկվել է հետ` Հայաստան: