10/02/2016 10:03
Քաղաքապետարանը շարունակում է «զարմացնել» իր ախորժակով
«Ժողովուրդում» կարդում ենք. «Երևանի քաղաքապետարանի աստղաբաշխական ծախսերին «Ժողովուրդը» բազմիցս է անդրադարձել: Սակայն Երևանի քաղաքապետարանը շարունակում է մեզ «զարմացնել» իր անհագուրդ ախորժակով: Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալուց հետո նրա քարոզիչները իբրև «արված գործ» մատնանշում են մայրաքաղաքի կենտրոնի մի քանի տարածքների կանաչապատ լինելու փաստը:
Սակայն, երբ ուսումնասիրում ենք Երևանի քաղաքապետարանի ծախսերի կառուցվածքը, պարզվում է, որ կանաչապատման համար համայնքի բյուջեից տարեկան ծախսվում է շուրջ մեկ միլիարդ դրամ: Մասնավորապես, անցած տարի Երևանի քաղաքապետարանը վեց վարչական շրջանների կանաչապատման համար հատկացրել է շուրջ 900 մլն դրամ: Իհարկե, տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ միայն կոնյակների վրա ծախսող քաղաքապետարանի դեպքում ողջ մայրաքաղաքի կանաչապատման համար մեկ միլիարդ և ավել դրամ ծախսելը ինչ-որ տեղ նույնսիկ «համեստություն» է»: