11/02/2016 11:50
Վտանգավոր թափոնների մասին ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵՏՄ օրենքներին
Կառավարության այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ նախագծի նպատակն է օզոնային շերտը քայքայող, վտանգավոր թափոնների և առանձին վայրի բույսերի ներմուծման ու արտահանման մասին օրենքները համապատասխանեցնել ԵՏՄ իարավակարգավորումներին:
«ԵՏՄ կոլեգիալ խորհուրդը վերանայել է համապատասխան որոշումը, հետևաբար նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ կատարել, որպեսզի դրանք համապատասխանեցվեն ու ներդաշնակեցվեն ԵՏՄ չափորոշիչների հետ»,- ասաց նախարարը: